Սուրճի չարաշահումը նպաստում է կրծքերի փոքրացմանը
Կանայք, ովքեր պարբերաբար օգտագործում են սուրճ օրական 3 անգամից ավել, պետք է նախապատրաստվեն նրան, որ իրենց կրծքերը ժամանակի ընթացքում կարող են փոքրանալ:
Շվեդ հետազոտողներն անցկացրել են ուսումնասիրություն, որին մասնակցել են շուրջ 300 կանայք: Նրանք յուրաքանչյուր օր խմել են սուրճ, իսկ հետազոտողները ֆիքսել են նրանց կրծքերի չափսերի փոփոխությունները:
Գիտնականները պնդում են, որ գտել են օրինաչափություն. որքան շատ սուրճ են խմում կանայք այնքան փոքր է դառնում նրանց կուրծքը: Այն մասնակիցները, որոնք խմել էին սուրճ օրական 3 անգամից ավելի, կորցրել էին կրծքի ծավալի 17 տոկոսը:
Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճն ազդում է նաև կանանց օրգանիզմում տղամարդկային հորմոնների մակարդակի վրա, որն էլ կարող է նպաստել կրծքի քաղցկեղի առաջացմանը: