Նկարահանվել է արքայադուստր Դիանայի մասին պատմող առաջին ֆիլմը
Նաոմի Ուոթսը կմարմնավորի արքայադուստր Դիանային:
Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմ արքայադուստր Դիանայի մասին: Համացանցում մեծ տարածում է ունեցել նոր ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը կոչվում է «Դիանա.սիրո պատմություն»: Ֆիլմի ռեժիսորն է Օլիվեր Խիրշբիգելը:
Կինոնկարում պատմվում է արքայադստեր կյանքի վերջին երկու տարիների մասին: Դրանք ուղեկցված են սիրային ապրումներով, Հանի հետ սիրավեպով, ինչպես նաև նրա կատարած էվոլյուցիայի մասին պատմություններով: Նա առաջին ակտիվիստներից էր, ով պայքարում էր աշխարհի համար, հայտնում է euromag.ru-ն: