Դիարբեքիրի ընտրատեղամասերից մեկում փոխհրաձգության զոհերի թիվը հասել է 3-ի
Թուրքիայում՝ Դիարբեքիրի ընտրական տեղամասերից մեկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում մահացած անձանց թիվը հասել է երեքի: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով թուրքական «Hürriyet» թերթին:
Նախնական տվյալներով պարզվել է, որ փոխհրաձգությունը սկսվել է ընտրողների երկու խմբի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում:
Ավելի վա հայտնել էինք, որ Դիարբեքիրում ընտրությունների ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Թուրքիայի քաղաքացիներին է ներկայացվել Սահմանադրական բերեփոխումների18 փաթեթ: Հանրաքվեի արդյունքները ցույց կտան Թուրքիայի քաղաքացիների վերաբերմունքը այդ փաթեթներին: