Թուրքիայում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը Թուրքիայում ավարտվել է, փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Հանրաքվեն ենթադրում է խորհրդարանական կառավարման համակարգից անցում նախագահականի:
Ընտրական կոմիտեները հաշվում են ձայները: Մոտ ժամանակներս սպասվում են քվեարկության առաջին արդյունքները Թուրքիայի արևելյան տարածաշրջաններից, որտեղ ընտրատեղամասերը փակվել են մեկ ժամ շուտ:
Հանրաքվեի ժամանակ 167 000 ընտրատեղամասերում իրավունք ուներ քվեարկելու Թուրքիայի 55.3 միլիոն քաղաքացի: Բացի այդ, ևս 461 ընտրատեղամաս էր ստեղծել բանտերոմ:
«Exit poll»-երը թուրքական օրենքով արգելված են ընտրությունների և հանրաքվեների ժամանակ: