Նիսում պատարագի ժամանակ տարհանել են մարդկանց եկեղեցուց
Զատկի տոնի առիթով Նիսի կենտրոնում գտնվող եկեղեցում պատարագի ժամանակ անհայտ անձը ներս է խուժել և սկսել սպառնալ հավաքվածներին: Այս մասին գրում է «RFI»-ը:
Ոստիկանությունը մարդկանց տարհանել է:
«France Bleu ռադիոկայանի փոխանցմամբ տղամարդը ձերբակալված է: Ոստիկանությունը շրջապատել է եկեղեցին:
Եկեղեցի ներխուժած տղամարդը ձեռնոց է հագել, սպառնացել է ներկաներին և «երշիկի նման առարկա թափահարել»: Ըստ որոշ աղբյուրների՝ տղամարդը կարող է հոգեկան խնդիրներ ունենալ:
«Twitter»-ում Դեպարտամենտի խորհրդի ղեկավարի Էրիկ Սիոտին կոչ է արել խուճապ չտարածել եւ նշել իրավապահների կատարյալ աշխատանքի մասին: