ԱՄՆ-ի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. տուժածների թվում նորածին երեխա կա
Անհայտ անձինք կրակոցներ են արձակել ամերիկյան Ալաբամա նահանգի եկեղեցու մոտակայքում, որտեղ Հարության տոնի կապակցությամբ արարողություն էր իրականացվում: Այս մասին գրում է «AL.com» լրատվական պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալներին:
Հաղորվում է, որ հրաձգության հետևանքով տուժել են 3 պատանի և 1 տարին չլրացած նորածին:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ տեղական ժամանակով 21:30-ին «Cathedral of the Cross» եկեղեցու մոտ: Նախնական վարկածով՝ եկեղեցու մոտակայքում վեճ է տեղի ունեցել:
Դեպքի առթիվ հարցաքննվում են 5 մարդ, ովքեր կարող են կապ ունենալ պատահարի հետ: