Դիարբեքիրում ընտրությունների ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել. զոհեր կան
ԹուրքիաԹուրքիայի Դիարբեքիր նահանգի գյուղերից մեկում սահմանադրական հանրաքվեի ժամանակ քաղաքացիների 2 խմբերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է մահացել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «NTV» հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել դպրոցներից մեկի դիմաց, որտեղ ընտրատեղամաս է տեղակայված:
Նախնական տվյալներով փոխհրաձգության պատճառ են դարձել քաղաքական հայացքների շուրջ տարաձայնությունները: