Թուրքիայում այսօր սահմանադրական բարեփոխումների հանրաքվե է
Թուրքիայում սկսվել է սահմանադրական բարեփոխումների համար անցկացվող հանրաքվեն: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հավելելով, որ ըստ նախագծի՝ ծրագրվում է Թուրքիայի կառավարման համակարգի անցումը՝ նախագահականի:
Հանրաքվեին կմասնակցեն ընդհանուր թվով 55 միլիոն թուրք: Երկրով մեկ գործում է 145 հազար ընտրատեղամաս: Արտասահմանուն բնակվող Թուրքիայի քաղաքացիներն արդեն քվեարկել են ժամկետից շուտ:
Երկրում անվտնագության համակարգը խստացվել է, և օրվա ընթացքում կարգուկանոնը կհսկեն 250 հազար ոստիկաններ: