Մելանյա Թրամփի թռիչքների համար 100 հազար դոլար է ծախսվում
Ամուսնուց ու հորից առանձին՝ Մելանյա ու Բերոն Թրամփների թռիչքների համար հարկատուների միջոցներից լրացուցիչ 100 հազար դոլար է ծախսվում, գրում է Daily Mail–ը։
Պարբերականի տվյալներով,հենց այդքան այդքան գումար է կազմել Բերոնի հետ առաջին տիկնոջ թռիչքը Նյու Յորքից Մար-ա-Լագո՝ զատկային ուիք էնդ անցկացնելու նպատակով։ Ֆլորիդայում կառավարական օդանավի վայրէջքից ընդամենը մի քանի րոպե առաջ այնտեղ էր ժամանել Դոնալդ Թրամփը՝ Մերիլենդ նահանգի Էնդրյուս միավորված բազայից։
Պարբերականը նշում է, որ Թրամփների ընտանիքին սպասարկող օդանավի մեկ ժամվա աշխատանքն արժե 15 846 դոլար, այսպիսով ամբողջ ուղեւորությունը կարժենա մոտ 100 հազար դոլար։