Թրամփը ցանկացել է Ելիզավետա 2-րդի կառքով զբոսնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոն պաշտոնական այցելության շրջանակներում ցանկություն է հայտնել քաղաքով զբոսնել Ելիզավետա 2-րդի ոսկե կառքով:Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում տալով The Times-ին:
«Սպիտակ տունը հասկացրել է, որ Լոնդոնում կառքով զբոսանքը այց կարևոր մասն է կազմում:Սկայան հատուկ ծառայությունները զգուշացնում են, որ նման գործընթացը անվտանգության գրագետ կազմակերպված միջոցառումներ է ենթադրում»,- հայտնում է աղբյուրը:
Այսպիսով՝ հնարավոր է, որ Լոնդոնում կազմակերպվի վերջին մի քանի տարիների խոշորագույն անտանգության և կարգապահական միջոցառումը: