Թուրքիայում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով 50 մարդ են ձերբակալել
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի 7 թաղամասերում գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում 49 մարդ երկրում սահմանադրական փոփոխությունների հետ կապված ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով բերման է ենթարկվել:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Ոստիկանությունը ենթադրում է, որ ձերբակալվածները կարող են կապված լինել «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ:
Աղբյուրը նաև հայտնում է, որ ձերբակալվածները կապ ունեն Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետ:Նշենք, որ նրանցից միայն 8-ն են հադիսանում Թուրքիայի քաղաքացիներ: