Թինա Կանդելակիի գրառումը Մխիթարյանի լուսանկարով և Սևակի բանաստեղծությամբ
«Матч ТВ»-ի պրոդյուսեր Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ:
Հայտնի հաղորդավարուհին տեղադրել է Մխիթարյանի նկարն ու այն ուղեկցել Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությամբ:
Ավելի վաղ, Կանդելակին Մխիթարյանի՝ «Սանդելենդի» դարպասը խփած գոլից հետո գրել էր. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»: