Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում վաղը Թուրքիայում կայանալիք հանրաքվեով
Կիրակի` ապրիլի 16-ին, Թուրքիայում տեղի կունենա Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որի արդյունքները կարող են հանգեցնել երկրի քաղաքական համակարգում արմատական փոփոխությունների, ինչն էլ հանգեցնելու է ներքին և արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխությունների: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Եթե ընտրողների մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա երկրի կառավարման հիմնական օրենքում 18 լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Ըստ նոր օրենքի երկիրը անցնելու է կառավարման նախագահական ձևի, երկրում կլուծարվի վարչապետի պաշտոնը, կբարձրացվի մի շարք նախարարների դերը պետության կառավարման գործում:
Ընտրողների շրջանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ Սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները ավելի շատ են, քան ընդիմադիրներին աջակցող քաղաքացիները: Միևնույն ժամանակ ընտրողների մոտ մեկ երրորդը մինչև վերջին օրը չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու:
Ըստ երևույթին, հենց նրանք են վերջնականապես որոշելու հանրաքվեի ելքը: