Բրեդ Փիթը ցանկանում է վրեժխնդիր լինել Անջելինա Ջոլիից
Բոլորովին վերջերս ԶԼՄ-ները գրում էին, որ Փիթի և Ջոլիի հարաբերությունները տաք չեն եղել: Նախկին ամուսինները փաստաբանների ներկայությամբ կարողացել են հանգիստ խոսել, ինչպես նաև պայմանավորվել երեխաներին հանգստյան օրերին վերցնելու հրցում: Այս մասին գրում է «Elle.ru»-ն:
Սակայն երեխաների խնամակալությունը դեռ նրանց երկուսին համատեղ է պատկանում: Ըստ ամերիկյան մամուլի, այժմ Փիթն ունի իրական հնարավորություն ոչ միայն ցանկալի արդյունքին հասնելու համար, այլև վերժ լուծելու Ջոլիից, ով ամուսնալուծության սկզբում նրան մեղադրում էր երեխաներին չարաշահելու մեջ:
Փիթը զայրացել է երեխաների հետ կապված մի շարք միջադեպերից հետո, որոնք տեղի են ունեցել երեխաների հետ Ջոլիի մոտ եղած ժամանակ: Ականատեսները պատմել են, որ Լոնդոնի այգիներից մեկում նրանց 8-ամյա աղջիկը գլուխը խիստ հարվածել է գետնին, իսկ երկվորյակ եղբայրներից մեկը Ժնևում ընկել է հեծանիվից, սակայն այս դեպքում երեխաների մայրը անգամ չի երևացել:
«Եթե նախկինում վախենում էի, որ Ջոլին կրկին ինձ կզրկի երեխաներին տեսնելու հնարավորությունից, ապա այժմ ես չեմ վախենում, քանի որ շատ վճռական եմ տրամադրված»,- ասել է Փիթը: