Գորբաչովը սկսվող սառը պատերազմի մասին է հայտնել
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը գերմանական «Bild» թերթին տված հարցազրույցում նոր սառը պատերազմի մասին է հայտնել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Նրա խոսքով՝ երկու խոշոր գերտերությունների միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ, նախկին խորհրդային առաջնորդի կարծիքով՝ դա վկայում է պատերազմին աշխարհի պատրաստվելու մասին:
Բացի դա, Գորբաչովը շեշտել է քաղաքական գործիչների և բարձրաստիճան զինվորականների ռազմական ելույթները:
Արևմուտքի շատ երկրների հետ Մոսկվայի ունեցած հարաբերությունները վատթարացել են 2004 թ.-ից, որը կապված է Ղրիմի՝ Ռուսաստանի հետ միանալու և Ուկրաինայի հարավ-արևմուտքում սկսված հակամարտության հետ: ԱՄՆ-ն և ԵՄ-ը պատժամիջոցներ սահմանեցին՝ մեղադրելով Ռուսաստանին թերակղզին բռնակցելու և Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցելու մեջ:
Այս ամենի ֆոնին ՆԱՏՕ-ն որոշեց Արևելյան Եվրոպայում հզորացնել իր ներկայությունը, ինչը Մոսկվան ավանդաբար որպես վտանգ է ընկալում: