Թրամփը սկսել է նախապատրաստվել 2020թ-ի ընտրություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ակտիվորեն բարձրաձայնել 2020թ-ին նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Այս մասին գրում է « РИА Новости»-ին` հղում տալով «New York Times»-ին:
Ըստ ԶԼՄ-ների, այս պահին նա կարողացել է հավաքել 30 մլն դոլար` քարոզարշավի համար:
Դաշնային ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ տարեսկզբին Թրամփը ընտրարշավի համար ներկայացրել է 7.1 մլն դոլար, ևս 23 մլն դոլար էլ հավաքվել է Հանրապետական կուսակցության կողմից: ԱՄՆ նախկին նախագահ Օբաման նույն ժամանակահատվածում 2009թ-ին հավաքել էր ընդհանուր առմամբ 15 մլն դոլար:
Հաղորդվում է նաև, որ այս տարվա սկզբին Թրամփը քարոզարշավի վրա արդեն ծախսել է 6.3 մլն դոլար: Նա ընտրություններին մասնակցելու է «Դարձնենք Ամերիկան կրկին մեծ» կարգախոսով: