Իրանում ջրհեղեղից զոհվել է առնվազն 17 մարդ
Իրանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը անցել է 17-ից: Այս մասին գրում է «РИА Новости»-ն` հղում տալով Իրանի Ճգնաժամային իրավիճակների կառավարմանը:
«Այս պահին արդեն հայտնաբերվեն են 14 մահացածների դիերը»,- հայտարարել են Իրանի Ճգնաժամային իրավիճակների կառավարման նախարարությունից:
Որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են: «IRNA» լրատվական գործակալությունը, հղում անելով «Saya»-ին, ասել է, որ 37 մարդ էլ վիրավորվել է ջրհեղեղի: