Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական հարձակման վտանգ այժմ չկա. Ջոն Քելլի
ԿԺԴՀ-ի կողմից ռազմական հարձակումն ԱՄՆ-ի ուղղությամբ քիչ հավանական է, բայց Փխենյանը կիբերվտանգ է ներկայացնում: Նան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջոն Քելլին:
«Եթե աշխարհի ցանկացած կետում ինչո-ր բան է տեղի ունենում, իսկ ամեն վտանգ մյուսից տարբերվում է, ապա մենք դրա դեմ պատրաստվածության մակարդակը բարձրացնում ենք: Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ին՝ ես չեմ մտածում, որ ռազմական վտանգ հնարավոր է հիմա, բայց որոշակի կիբերվտանգ կա»,- «РИА Новости»-ն ցիտում է գերատեսչության ղեկավարի խոսքերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Հյուսիսային Կորեան վտանգ է անվանել և խոստացել «հոգ տանել» դրա մասին, սակայն չի նշել, թե ինչ տարբերակներ է դիտարկում: Միևնույն ժամանակ Կորեական թերակղզու ափերի ուղղությամբ ուղարկվել են ԱՄՆ ավիակիր հարվածային խմբավորումներ: