Ռուսաստանում Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ժամկետից շուտ է անցկացվել
Ժամկետից շուտ Ռուսաստանի տարածքում անցկացվել է Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների շուրջ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեն: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ-ում Թուրքիայի դեսպանության հաղորդագրությանը:
Նշվում է, որ քվերակությանը մասնակցել է 3224 մարդ: Արդյունքները ուղարկվել են Անկարա:
Քվեարկությունն անցկացվել է ապրիլի 8-ից 9-ը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոռոսիյսկում և Կազանում:
Նշենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Թուրքիան կդառնա նախագահական կառավարման համակարգով երկիր: