Բացահայտվել են պետքարտուղար Թիլերսոնի եկամուտները
Նախորդ տարի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դրամական փոխհատուցում է ստացել 27.4 միլիոն դոլարի չափով՝ գտնվելով աշխարհում ամենամեծ ընկերության ղեկավարի պաշտոնում, որը զբաղվում է նավթով: Խոսքը «Exxon Mobil»-ի մասին է: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Նրան և մյուս ղեկավարներին աշխատավարձ են տվել՝ չնայած նրան, որ 2016 թվականին «Exxon»-ի մաքուր եկամուտն ընկել է ավելի քան 50%-ով, քանի որ ընկերությունը, ինչպես և նրա շատ այլ գործընկերներ, փորձել էր նվազեցնել ծախսերը և նավթի ցածր գների ժամանակաշրջանը շրջանցել:
Թիլերսոնի փոխհատուցման փաթեթի արժեքը նախորդ տարի մեծացել է կես տոկոսով՝ աշխատավարձը 4%-ով բարձրացնելու հաշվին: Այն հասել է 3.2 միլիոն դոլարի, և 8%-ով ևս մեծացել է՝ նրա փոխհատուցման փաթեթը՝ մինչև 19.7 միլիոն դոլարի հասնող պարգևավճարների հաշվին:
65-ամյա Թիլերսոնը նշանակվել է պետքարտուղար նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով նախորդ տարվա դեկտեմերին: Նա տարեվերջին դուրս է եկել «Exxon»-ից: