Դուք ինքներդ եք կենդանի. Սիրիայի ԱԳՆ-ն՝ Թրամփին
Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում պատասխանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքներին, ով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «կենդանի» է անվանել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Եթե դուք ինքներդ կենդանի եք, չպետք է մտածեք, որ մնացածները նույնպես այդպիսին են: Բաշար Ասադը ինքնիշխան պետության նախագահ է, նա ընտրվել է ժողովրդի կողմից: Եվ նրան բնորոշումներ պետք է տա Սիրիայի ժողովուրդը, ոչ թե Թրամփը»,- ընդգծել է Սիրիայի արտգործնախարարի օգնական Այման Սուսսանը:
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, նախագահ Դոնալդ Թրամփը Ասադին «կենդանի» էր անվանել և հայտնել, որ ավելի վաղ Օբամայի քարտուղարությունը պետք է որոշում ընդուներ Սիրիայում հրթռիային հարվածներ հասցնելու մասին: