Ռուսաստանը պաշտոնապես բոյկոտել է «Եվրատեսիլ»-ը
Ռուսաստանի Առաջին ալիքը չի հեռարձակելու «Եվրատեսիլ-2017»-ը ռուս մասնակցին մրցույթին մասնակցել չթույլատրելու համար: Այս մասին նշվել է հեռուստաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է «Sputnik»-ը: Մրցույթն այս տարի Կիևում է անցկացվելու:
Առաջին ալիքը նամակ է ստացել Եվրոպական հեռարձակողների միությունից այն մասին, որ նրանք չեն կարողացել կարգավորել «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլիա Սամոյլովայի մասնակցության հարցը:
«Հեռուստաընկերությունը ուկրաինական կողմի մերժումը լիովին անհիմն է համարում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այս որոշման պատճառը, հեռուստաընկերության ներկայացուցիչների կարծիքով, Ուկրաինայի՝ մրցույթը քաղաքականացնելու փորձն է, որի նպատակն իր պատմության 62 տարվա ընթացքում եղել է մարդկանց միավորելը: