Խոստանում եմ պայքարել հանուն Ցեղասպանության ճանաչման. «Վամպիրի օրագրեր»-ի աստղ Նինա Դոբրևը՝ «Խոստումը» ֆիլմի մասին
Լոս Անջելեսում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել ոչ միայն ֆիլմում նկարահանված աստղերը՝ Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոն, Անժելա Սարաֆյանը, այլև այլ հայտնի աստղեր, այդ թվում՝ Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Սերժ Թանկյանը և այլք:
Պրեմիերային ներկա է եղել նաև ամերիկյան հայտնի «Վամպիրի օրագրերը» հայտնի հեռուստասերիալի գլխավոր աստղ Նինա Դոբրևը, ով թվիթթերյան իր էջում գրել է.
«Խոստանում եմ պայքարել հանուն Ցեղասպանության ճանաչման և պահել խոստումը: Այս շատ կարևոր ֆիլմը պատմում է միլիոնավոր մարդկանց կյանքերի կորստի մասին»:
I promise to fight for the recognition of Genocide #KeepThePromise. This incredibly important film sheds light on the millions of lives lost pic.twitter.com/J62NYdB1js
— Nina Dobrev (@ninadobrev) 12 апреля 2017 г.