ԱՄՆ-ն «բոլոր ռումբերի մայրն» է նետել «ԻՊ»-ի վրա
Աֆղանստանի իշխանությունները հաղորդել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 36 մարտիկի սպանության մասին ԱՄՆ-ի զինծառայողների կողմից «GBU-43/B Massive Ordnance Air Blas» ֆուգասային ավիացիոն ռումբ օգտագործելու ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«CNN» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի բանակն Աֆղանստանում «բոլոր ռումբերի մայրն է» նետել «MC-130» ինքնաթիռից: Նպատակը «ԻՊ»-ի մարտիկների թունելներն են եղել:
Ավելի ուշ Պենտագոնի ներկայացուցիչները հաստատել են Աֆղանստանում «բոլոր ռումբերի մայր ռումբն» օգտագործելու փաստը: Իր հերթին ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ ԱՄՆ-ն ֆինանսավորել է թունելների ստեղծումը, որոնց վրա ֆուգայաին ռումբ է նետվել: