Ախմատովայի ձեռագիրը վաճառվել է 1․45 մլն ռուբլով
Աննա Ախմատովայի «Պոեմ առանց հերոսի» ստեղծագործության ձեռագիրը ապրիլի 12-ին 1․45 մլն ռուբլով վաճառվել է «Լիտֆոնդ» աճուրդում։ Ձեռագրի սկզբնական գինը կազմել է 800-850 հազար ռուբլի:Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում տալով TACC-ին:
«Փաստաթուղթը կազմված է 18 էջից ու պարունակում է հեղինակի նշումներն ու մեկնաբանությունները լուսանցքներում։ Ախմատովան այդ ստեղծագործությունը պատրաստում էր հրատարակման «Նովիյ միր» ամսագրում, 1962-ին։ Սակայն դրա ամբողջական տեքստը հեղինակի կենդանության օրոք այդպես էլ չէր տպագրվել»,- ասել են աճուրդային տնից։
«Լիտֆոնդի» կողմից վաճառված՝ Ախմատովայի ամենաթանկարժեք ձեռագիրը եղել է նրա գրառումների գրքույկը, որը 2016-ին ձեռք է բերվել յոթ միլիոն ռուբլով։