Սև հաղարջը համարվում է ամենաօգտակար հատապտուղը
Բրիտանացի գիտնականները սև հաղարջը ճանաչել է ամենաօգտակար հատապտուղը: Այն իր օգտակարությամբ և վիտամինների առատությամբ անցնում է բոլոր հատապտուղներին: Այն հիվանդությունների մեղմացման և կանխարգելման հատկություն ունի: Սև հաղարջը օգտակար է սրտի աշխատանքի կարգավորման, շաքարի կարգավորման, ինչպես նաև հիշողության բարելավման համար: Որքան մուգ է հաղարջը, այնքան օգտակար է: Բժիշկները առանձնացնում են նաև սև հաղարջից պատրաստված հյութը, որը խորհուրդ է տրվում ըմպել առանց շաքարի հավելման: