Երգչուհի Շերը քննադատել է Բրիտանական կառավարությանը Հայ զեղասպանությունը չճանաչելու համար
Հայկական արմատնորով ամերիկյան երգչուհի Շերը քննադատել է Բրիտանական կառավարությանը 1915թ. Հայ զեղասպանությունը չճանաչելու համար:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Belfast Telegraph-ին:
Քննադատական խոսքով երգչուհին հանդես է եկել Լոս Անջելեսում կայացած «Խոստում» ֆիլմի պրեմիերային:Ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:Ֆիլմում նկարահանվել են աշխարհահռչակ դերասաններ Քրիտիան Բեյլը և Օսկար Այզեկը:
Ինչպես նշել է երգչուհին ՝ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարությունները չեն ճանաչում 1915թ. իրադարձությունները, քանի որ հայերը ոչինչ չունեն նրանց տալու. օրինակ՝ երկիրը չունի ելք դեպի ծով, կամ նավթի պաշարներ:
Երգչուհուն հարցել են՝ հավատում է արդյոք վերջինս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, վերջինս պատասխանել ՝ ոչ: