Ութամյա տղան YouTube-ի հոլովակներով սովորել է մեքենա վարել և քրոջը տարել է բուրգեր ուտելու
Ամերիկյան Իստ Պալեստին քաղաքում ութամյա տղան, օգտվելով ծնողների մեքենայից, քրոջը տարել է արագ սննդի ռեստորան:Երեխան մեքենա վարել է սովորել YouTube-ի հոլովակների միջոցով:Այս մասին գրում է Ren.tv-ն:
Մանկահասակ վարորդները հասցրել են մեքենայով զբոսնել միայն կես կմ:Ականատեսների հավաստմամբ՝ տղան պահպանել է ճանապարհային բոլոր կանոնները և կարողացել է ճիշտ շրջադարձեր կատարել:
Երեխաների գիշերային զբոսանքի մասին հայտնի է դարձել ընտանիքի բարեկամի միջոցով, ով այդ ժամանակ նույնպես ժամանել է արագ սննդի ռեստորան:Նա հետևել է երեխաներին մինչև ոստիկանության ժամանումը:
Նշվում է, որ տղան և նրա քույրը հասցրել են ուտել վերջացնել իրենց չիզբուրգերները, որից հետո նրանց ուղեկցել են տուն: