Լուկաշենկոն վերահսկում է իմ սառնարանը. Սերգեյ Դանկվերտ
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտը կատակել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գիտի իր սառնարանի պարունակության մասին: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «RNS»-ին:
«Դուք գիտեք այնտեղ ինչ կա և դա սարսափելի է: Երբ Լուկաշենկոն ասաց «դուք ունեք մի ամբողջ սառնարան բելառուսական ապրանքներ», ես գնացի տուն և սառնարանում 6 փաթեթ բելառուսական կաթնամթերք գտա: Կնոջս ասացի, որ ինչ որ մեկը գիտի ինչ ունենք մենք մեր սառնարանում»,- ասել է Դանկվերտը:
Նա նաև ասել է, որ դեպքից հետո նա դադարել է բելառուսական կաթնամթերք դնել իր սառնարանը: