Սանկտ-Պետերբուրգում ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով կուրսանտ է ձերբակալվել
Ռազմական ակադեմիայի կուրսանտը ձերբակալվել է ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքով: Այս մասին գրում է « РИА Новости»-ին:
Նախնական Վադիմ Օսիպովին ձերբակալել են 2 ամսով` մինչև հունիսի 9-ը ներառյալ: Այս մասին հաղորդել է Սանկտ Պետերբուրգի կայազորի զինվորական դատարանի մամուլի քարտուղար Եկատերինա Սավիչենկոն:
Քրեական գործի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ կուրսանտին մեղադրանք է առաջադրվել 205.1 (ահաբեկչական գործունեության աջակցում) հոդվածի համաձայն: Նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում: