Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում
ԱՄՆ նախագահը փոխել է Հյուսիսատլանտյան դաշինքի շուրջ իր վերաբերմունքը: Այս մասին գրում է «Euronews»-ը՝ վկայակոչելով Թրամփի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած հանդիպումը:
Թրամփը նախկինում ՆԱՏՕ-ն հաճախակի էր անվանում «հնացած» և «անարդյունավետ»:
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը շնորհակալություն է հայտնել ալյանսի անդամներին Սիրիայի Շայրաթ ռազմաբազայի ուղղությամբ հարձակման իր որոշմանն աջակցելու համար:
«Մենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ պրոդուկտիվ երկխոսություն ունեցանք այն մասին, թե ինչ կարող է ՆԱՏՕ-ն անել ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Թրամփը: