Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է մասնակցել Իրանի առաջիկա նախագահական ընտրություններին
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը (2005-2013 թթ.) կմասնակցի Իրանում անցկացվելիք առաջիկա նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է «Euronews»-ը
Երեկ իրենց թեկնածություններն են առաջադրել նաև Ահմադինեժադի 2 նախկին տեղակալներ Համիդ Բագային և Մասուդ Զարիբաֆանը: Ավելի վաղ նախկին նախագահն ասում էր, որ մասնակցություն չի ունենա երկրի ղեկավարի պաշտոնի համար ընթացող մրցապայքարին, և վերջին շրջանում ակտիվորեն աջակցում էր Բագայիին:
Հատկանշանական է, որ առաջադրելով իր թեկնածությունը՝ Ահմադինեժադը ինչ-որ առումով մարտահրավեր էր նետում ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին, ով դեռ սեպտեմբերին «չէր առաջարկում» նրան մասնակցել ընտրություններին: Համենեիի կարծիքով՝ նախկին նախագահի վերադարձը քաղաքականություն «կկոտրի իրանական հասարակությունը»: