Սպիտակ տան ամենահայտնի աշխատակիցը
ԱՄՆ նախագահի դստեր գործունեությունը դրական է գնահատել հարցմանը մասնակցածների 46%-ը: Հարցումն անց է կացրել «Morning Consult» ընկերությունը «Politico» թերթի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը ճանաչվել է Սպիտակ տան ամենահայտնի աշխատակիցը: Նրա աշխատանքը, ով միայն մարտին է պաշտոնապես դարձել Սպիտակ տան աշխատակիցը, ողջունել է հարցվածների 46%-ը, 36%-ը նրա աշխատանքը բացասաբար է գնահատել, իսկ 17%-ն ընտրել է «Երբեք չեմ լսել նրա մասին» կետը:
Ամերիկացի նախագահի փեսան՝ Իվանկայի ամուսին Ջարեդ Քուշները, ով նախագահի ավագ խորհրդականն է, դրական է գնահատվել միայն 27%-ի չափով, 30%-ը նրան բացասաբար է գնահատել, 42%-ը ոչինչ չեն լսել նրա մասին:
Դե իսկ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին դրական կարծիք ունի հարցվածների 48%-ը, 34%-ը՝ բացասական, 17%-ը չեն ճանաչում նրան:
Հարցմանը մասնակցել է 1988 մարդ: