Թրամփը շփոթել է Սիրիան Իրաքի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթել է Սիրիան Իրաքի հետ, երբ խոսել է արաբական հանրապետությանը հասցված հրթիռային հարվածների մասին: Պետության ղեկավարը սխալ է թույլ տվել «Fox News»-ին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին գրում է հեռուստաընկերությունը թվիթթերյան իր էջում:
«Ես նտսել էի սեղանի շուրջ, մենք Չինաստանի նախագահի հետ ավարտեցինք ընթրիքը և դեսերտ էինք ուտում, մեզ մոտ էր շոկոլադե տորթի հրաշալի մի կտոր, որը մենք երբևէ տեսել էինք: Նախագահը վայելում էր այն: Իսկ ես հաղորդագրություն ստացա գեներալներից: Այդ ժամանակ ես ասացի՝ պարոն նախագահ, թույլ տվեք մի բան պարզաբանել: Մենք հենց նոր 59 հրթիռ արձակեցինք Իրաքի վրա»,- նշել է Թրամփը:
Հաղորդավարուհին հիշեցրել է ԱՄՆ նախագահին, որ հրթիռայի հարվածները հասցվել են սիրիական ավիաբազային, որից հետո Թրամփն ուղղել է բառը: Նախագահը հարվածները «զարմալաի և հրաշալի» է անվանել՝ հավելելով, որ «ոչ ոք նույնիսկ չի կարող մրցել ԱՄՆ-ի ռազմական տեխնոլոգիաների հետ»: