Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով Ադրբեջանի ԱԳՆ նոտա է ուղարկվել. Զախարովա
Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով առաջին նիստը նշանակված է ապրիլի 13-ին: Դատական նիստին նախատեսված է Ադրբեջանում ՌԴ դեսպանության աշխատակիցների ներկայությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի քաղաքացու առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունը դեսպանատան ստանալու հետ կապված՝ մարտի 28-ին նոտա է ուղարկվել Ադրբեջանի ԱԳՆ՝ շտապ բժշկական օգնություն ցույց տալու խնդրանքով: Համապատասխան ազդանշանները՝ նրա առողջությունը հետազոտելու անհրաժեշտության համար, ուղարկվել են Ադրբեջանի նախագահի քարտուղարություն և պետական անվտանգության ծառայություն: Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի քաղաքացու բարեկամների և փաստաբանի հետ»,- նշել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը «Do&Co» ավստրիական ընկերության աշխատակիցն է: