Լավրովը պատմել է Թիլերսոնի հետ 5 ժամ տևած հանդիպման մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հիմնավոր է համարում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ բանակցությունները: Այս մասին գրում է «RT»-ը:
«Բանակցությունները հիմնավոր են եղել, ներառել են հարաբերությունների ողջ շրջանակը»,- նշել է Լավրովը Թիլերսոնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Սերգեյ Լավրովը բանակցություններն անվանել է նաև բաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի հանդիպումը տևել է 5 ժամ:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Լավրովի և Թիլերսոնի եռակողմ հանդիպումը տևել է երկու ժամ: