Քանյե Ուեսթը դավաճանու՞մ է Քիմ Քարդաշյանին
Երեկ հունիսի 13-ին ԶԼՄ-ներում լուրեր շրջանառվեցին, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ով մոտակա օրերը հայր կդառնա, դավաճանում է Քիմին:
«Ամբողջ ճշմարտությունը» լրագրողներին պատմել է կանադացի մոդել Լեյլա Գոբադին, ով նշել է, որ Քանյեի և Քիմի սիրավեպի պատմությունը պարզապես PR է:
Իր անկեղծ բացահայտումը մոդելը բացատրել է հետևյալ կերպ. «Քիմի փոխարեն ես կուզենայի իմանալ այդ մասին»:
Քանյեի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է մոդելի արարքը՝ որպես ուշադրություն գրավելու և երկու հայտնի անձանց վիրավորելու մեթոդ:
Աստղային զույգը լռում է Լեյլայի հայտարարություններից հետո:
Ի դեպ, նրանց երեխայի լույս աշխարհ գալում մնացել է ավելի քիչ, քան մեկ ամիսը: