Ջորջ և Ամալ Քլունիներն առանձին են քնում
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կին Ամալը, ով ըստ շրջանառվող լուրերի՝ հղիության վերջին ամսիներում է, որոշել են առանձին քնել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով արևմտյան լրատվամիջոցներին:
Առանձին քնելու պատճառը Ջորջի բարձր խռմփոցն է և Ամալ Քլունիի՝ գիշերը մշտապես զուգարան գնալը:
Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ տարբեր ննջարաններում քնել առաջարկել է Ամալը և նրա ամուսինը չի հրաժարվել:
«Նա խռմփացնում է, ինչպես հրեշը: Հատկապես եթե քնելուց առաջ մի քանի բաժակ թեկիլա է խմում: Իսկ Ամալը գրեթե ամեն ժամ վեր է կենում, որպեսզի գնա զուգարան»,- նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2014 թվականին: