Այլ տարբերակ չկա. Պուտին
Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է այն մասին, որ Իդլիբում քիմիական հարձակումը կարող էր տեղի ունենալ Սիրիայի ավիացիայի հարձակման պատճառով թունավոր նյութերի արտադրությամբ զբաղվող ստորգետնյա գործարանի վրա: Երկրորդ հնարավոր տարբերակը կարող էր լինել սադրանքը և «սարքված գործը»: Այս մասին գրում է «Мир» հեռուստառադիոընկերությունը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկի Սիրիայի իշխանությունների դեմ առանց անհրաժեշտ ստուգման:
«Այստեղ հնարավոր է մի քանի տարբերակ, որոնցից երկուսը ես հիմնական եմ համարում: Առաջինն այն է, որ սիրիական ավիացիան մտել է ստորգետնյա գործարան՝ թունավոր նյութեր արտադրող: Իսկ դա շատ հնարավոր է, այդպես բազմիցս արել են մարտիկները, և ոչ ոք չի վիճում դրա հետ: Երկրորդ տարբերակը պարզապես սադրանքն է: Եվ դա հատուկ է արվել նրա համար, որպեսզի աղմուկ բարձրանա»,- նշել է Պուտինը: