Վին Դիզելը առաջին «Ֆորսաժ»-ում հայտնվել է մեկ ուրիշ դերասանի փոխարեն
Դերասան Վին Դիզելը առաջին «Ֆորսաժ»-ում հայտնվել է դերասան այլ դերասանի մերժումից հետո:Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով ֆիլմի պրոդյուսեր Նիլ Մորիցի «Entertainment Weekly»-ին տված հարցազրույցին:
«Ֆորսաժ»-ը առաջին անգամ ցուցադրվել է 2001թ. և դարձել է Հոլլիվուդի ամենահայտնի ֆիլմերից մեկը:
Մորիցի խոսքերով` նա Փոլ Ուոքերի հետ այլ ֆիլմի վրա էր աշխատում, երբ Փոլին տվեց «Ֆորսաժ»-ի սցենարը:Փոլը վերցրեց Բրայան Օ Կոնների դերը, իսկ Տորետտոյի դերը դեռևս ազատ էր:Պրոդյուսերի խոսքերով` ֆիլմի համար մեծ հաջողություն եղավ այն, որ Տիմատի Օլիֆանտը հարաժարվեց դերից և այդ ժամանակ Մորիցը առաջարկեց Վին Դիզելին: