«Daily Mail»-ը ներողություն է խնդրել Մելանյա Թրամփից զրպարտության համար
Բրիտանական «Daily Mail» պարբերականը հրապարակայնորեն ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջից: Գործակալությունը նաև հայտնել է, որ պատրաստ է առաջին տիկնոջը փոխհատուցել պատճառված վնասի դիմաց:
Այս մասին հայտնում է «Ren.tv»-ն:
«Մենք հասկանում ենք, որ տիկին Թրամփի հասցեին արված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Մենք ներողություն ենք խնդրում տիկին Թրամփից պատճառված ահնարմարությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ: