Սանկտ Պետերբուրգի Մետրոպոլիտենի պայթյունի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է
Այս գիշեր Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության հետևանքով վիրավորներից ևս մեկ մարդ մահացել է: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
«Հիվանդը եղել է ռազմաբժշկական հիվանդանոցում: Նա այս գիշեր մահացավ»,- այս մասին հայտարարել է փոխմարզպետ Աննա Միտյանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով 14 մարդ մահացել էր 50-ը` վիրավորվել: