Թուրքիայում գուղատնտեսները վստահ են, որ առանց ռուսական շուկայի կկործանվեն
Թուրք գյուղատնտեսները վախենում են կործանումից: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով «Bloomberg»-ին:
Ռուսաստանը սահմանափակումներ է դրել Թուրքիայից մրգեր և բանջարեղեններ ներմուծելու վրա:
«Մենք չենք կարող գոյատևել առանց ռուսական շուկայի: Մեր կորուստները երբեք այսքան մեծ չեն եղել»,- այս մասին հայտարարել է Սոցիալական թրեյդերների ղեկավար Մունիր Սենը:
«Bloomberg»- ը նշում է նաև, որ առավել խիստ սահմանափակումներ են դրվել թուրքական գյուղմթերքի արտահանման վրա: