Ապրիլի 13-ին ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. Ապրիլի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի` 2-րդ, 3-րդ, 4-րդ զանգվածների և Ձոր 1, 2 թաղամասերի ջրամատակարարումը.
2. Ապրիլի 13-ին Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Չարենցավան քաղաքի` 1-ից-6 թաղամասերի ջրամատակարարումը: