Վոլոչկովայի 7-ամյա աղջիկն արդեն հաճախում է ակումբներ
Անաստասիա Վոլոչկովայի 7-ամյա աղջիկը արդեն սկսել է մեծ կյանք վարել: Աղջիկը ուղեկցում է մորը և միշտ հանդես գալիս նրա շոուներում: Նրան տեսել են նաև գիշերային ակումբում: Զարմանալի է, բայց Վոլոչկովան սա նորմալ երևույթ է համարում: «Իմ աղջիկը, եթե ակումբում է, ապա դա իր գործն է, նա ժամանակ է անցկացնում: Նա սիրում է շարժման մեջ լինել»,-ասել է Վոլոչկովան: Ռուս աստղերի մոտ սա համարվում է սովորական երևույթ: Շատերի կարծիքով` նրանց երեխաները դառնում են իրենց ծնողների նման: