Չինաստանի համար լավ կլինի, եթե լուծի «հյուսիսկորեական խնդիրը». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում պետության ղեկավարները քննարկել են «հյուսիսկորեական խնդիրը»: Այս մասի գրում է «Ren.tv»-ն:
«Ես բացատրել եմ ՉԺՀ ներկայացուցչին, որ ԱՄՆ-ի հետ առևտային համաձայնությունը նրանց համար անհամեմատ լավ կլինի, եթե նրանք լուծեն «հյուսիսկորեական խնդիրը»»,- գրառել է Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ առաջնորդի խոսքերով` «Հյուսիսային Կորեան անախորժություններ է փնտրում»: Դրա հետ մեկտեղ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է ինքնուրույն լուծել ստեղծված խնդիրը, եթե Չինաստանը հետաքրքրվածություն չդրսևորի: