Սիրիայում քիմիական զենքով նոր պրովոկացիաներ են նախապատրաստվում. Պուտին
Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման նմանությամբ նոր քիմիական պրովոկացիաներ են նախապատրաստվում Սիրիայի տարբեր շրջաններում, այդ թվում նաև Դամասկոսի հարավային շրջաններում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ԱՄՆ հրթիռային հարձակումները մերձավորարևելյան տարածաշրջանի վրա:
«Իրավիճակը հիշեցնում է 2003թ.-ի իրադարձությունները, երբ ԱՄՆ ներկայացուցիչները Անվտանգության խորհրդում ցուցադրեցին, իբրև թեԻրաքում հայտնաբերված քիմիական զենքերը: Դրանից հետո սկվեց իրաքյան ռազմական ընկերությունը, և ամեն ինչ ավարտվեց երկրի ամբողջական ավերումով, ահաբեկչության սպառնալիքի աճով և «ԻՊ»-ի ի հայտ գալով»,- հայտարարել է ՌԴ առաջնորդը: