Թիլերսոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին. կա՛մ ԱՄՆ, կա՛մ Ասադ
Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի. կամ լավ հարաբերություններ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հետ կամ Իրանին, «Հզբոլլահին» և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված աջակցություն: Այս մասն գրում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
«Մենք ցանկանում ենք թեթևացնել սիրիացիների տանջանքները: Ռուսաստանը կարող է մաս լինել այդ ապագային և դրանում կարևոր դերակատարում ունենալ: Կամ Ռուսաստանը կարող է շարունակել աջակցել այդ խմբին, որը, ինչպես մենք ենք ենթադրում, չի պատասխանում իր շահերին երկարատև հեռանկարներում»,- ցիտում է ամերիկացի գորչի խոսքերը «Associated Press»-ը:
Թիլերսոնը Ռուսաստան կայցելի ապրիլի 11-ից 12-ը: