Մոտ 80 Կոնգրեսականներ Թրամփին կոչ են արել իր ուղերձում Հայոց ցեղասպահությունը պատշաճ կերպով հիշատակել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պատշաճ կերպով հիշատակել այն ապրիլի 24-ի իր հայտարարությունում: Այս մասին գրում է «Asbarez.com»-ը:
Կոչին միացել են ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները, բարձրաստիճան անդամները, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը:
«Անկեղծորեն և ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետևեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, եւ Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»,- ասվում է Թրամփին ուղղված նամակում: