ԱՄՆ-ն կարող է հաղթել «ԻՊ»-ին, նույնիսկ եթե նախագահ մնա Ասադը
ԱՄՆ-ն կարող է հաղթել «Իսլամական պետությանը», նույնիսկ եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մնա իշխանության ղեկին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այո, իհարկե»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Սփայսերը նշել է, որ «ԱՄՆ-ի համար մեկ սպառնալիքը «ԻՊ»-ն է տարածաշրջանում»:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտնել էր, որ Սիրիայում կոնֆլիկտի քաղաքական կարգավորումը հնարավոր չէ նախագահությունը Բաշար Ասադի մոտ պահելու դեպքում: